Եթովպիան արգելափակել է սոցցանցերը՝ դրանք ուսանողների համար շեղող հանգամանք համարելով
Քննական հարցերի առցանց հրապարակումից հետո Եթովպիայի համալսարաններում ընդունելության քննությունները չեղարկվել են, ինչից հետո երկրի կառավարությունն արգելափակել է Facebook, Twitter, Instagram սոցցանցերը և Viber հավելվածը։ Այս մասին հաղորդում է Quartz-ը։
Եթովպիայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ ձեռնարկված միջոցները ժամանակավոր բնույթ են կրում։
«Պարզ է դարձել, որ սոցիալական ցանցերն ուսանողներին շատ են շեղում։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանց աջակցենք, իսկ արգելափակումն, իհարկե, ժամանակավոր է»,- մանրամասնել է նա։










