Ֆրանսիայի կառավարությունն աջակցել է Օլանդի վարսահարդարին

17:17 • 13.07.16

Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան լը Ֆոլը հաստատել է, որ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարսահարդարն ամսական համարյա 10 հազար եվրո աշխատավարձ է ստանում։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով LCP խորհրդարանական հեռուստաալիքին։

 

«Հաստատում եմ, որ Ելիսեյան պալատում վարսահարդար է աշխատում, որը նախկինում չկար։ Նրա աշխատավարձի չափի մասին տեղեկությունները ճիշտ են, սակայն չեմ կարծում, որ նա չափազանց շատ է ստանում։ Նա թողել է իր սրահն ու շուրջօրյա հասանելիության մեջ է գտնվում»,- ասել է նա։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել Ֆրանսիայի նախագահի անձնական վարսահարդարի աշխատավարձի չափը։ Canard enchaîné թերթը հրապարակել է վարսահարդարի պայմանագիրը, որտեղ նշվում է, որ նա 2012 թվականից ի վեր ստանում է ամսական 9.895 հազար եվրո, ինչն ընդամենը 5 հազար եվրոյով է պակաս այն գումարից, որը ստանում է ինքը՝ նախագահը: