Մահացել է Հարավսլավիայի պատերազմում սերբերի առաջնորդ Գորան Հաջիչը

04:20 • 13.07.16

Հարավսլավիայի պատերազմի տարիներին խորվաթ սերբերի առաջնորդ Գորան Հաջիչը, ում Հաագայի միջազգային դատարանը մեղադրել էր ռազմական հանցագործությունների մեջ, 57 տարեկան հասակում մահացել է Սերբիայում:

Անցած տարի նրան ազատել էին կալանքից, այն բանից հետո, երբ նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ էր հայտնաբերվել: Այն ժամանակ դատական գործընթացը կանգնեցվել էր կալանավորի հիվանդության պատճառով:

1991-1995թթ Խորվաթիայում տեղի ունեցած պատերազմի ընթացքում Հաջիչը գլխավոել է խորվաթ սերբերի ստորաբաժանումը և եղել է ինքնահռչակ Սերբական Կրաինա հանրապետության առաջնորդը:

Նրան ձերբակալել են 2011թ-ին, այն բանից հետո, երբ նա 7 տարի թաքնվում էր: