Կրեմլը մեկնաբանել է ռուսական օդուժի կողմից ԻՊ-ին ավիահարվածներ հասցնելու մասին տեղեկությունը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի ավիացիայի հարվածը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին տեղի է ունեցել ռուսական ավիացիայի՝ շարունակվող ռազմական գործողության շրջանակում:
«Շարունակվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողությունը: Այդ ամենն իրականացվել է ՕՏՈՒ-ի գործողությունների շրջանակում»,-ասել է Պեսկովը:
Այդկերպ նա պատասխանել է հարցին, թե արդյոք այդ հարվածները ռուս օդաչուների մահվան համար վրեժխնդրության ակտ էին:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել էր, որ ռուս զինվորականների ավիահարվածները Սիրիայում ԻՊ-ի դիրքերին հստակ ազդակ էին:










