Ճապոնիայի կայսրը պատրաստվում է հրաժարվել գահից
Ճապոնիայի կայսր 82-ամյա Ակիհիտոն կարող է կյանքի օրոք հրաժարվել գահից իր որդու՝ Նարուհիտոյի օգտին: Այդ մասին հայտնել է ճապոնական NHK հանրային հեռուստատեսությունը:
Այդ տեղեկությունը հեռուստաալիքը ստացել է Ճապոնիայի կայսերական պալատից՝ անմիջապես մի քանի աղբյուրներից:
Ակիհիտոն ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 23-ին:
Վերջին տարիներին առողջական վիճակի վատթարացման պատճառով Ակիհիտոն ստիպված է եղել հրաժարվել իր մի շարք հանրային պարտավորությունների կատարումից և դրանք փոխանցել է ավագ որդուն՝ թագաժառանգ արքայազն Նարուհիտոյին:










