Լամաների խումբն արգելափակել է «Տուր դը Ֆրանսի» մրցուղին (լուսանկարներ)
Մի խումբ լամաներ գրեթե տապալել են հեղինակավոր «Տուր դը Ֆրանս» հեծանվային մրցաշարի փուլերից մեկը` Տուրմալե շրջանում արգելափակելով մրցուղու մի հատվածը:
Ինչպես նշում է boredpanda.com-ը, որոշ ժամանակ սպասելուց հետո բրդոտ չորքոտանիները հեռացվել են ճանապարհից, որը գտնվում է հեծանվային մրցաշարի ընթացքում հաղթահարվող ամենաբարձր լեռան վրա:
Աղբյուրը նկատում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ կենդանիները խանգարում են «Տուր դը Ֆրանսի» բնականոն ընթացքին: Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև 2007, 2010 և 2013 թթ.` շների ու ոչխարների մասնակցությամբ:












