Լատվիա է տեղափոխվել 60 ամերիկացի դեսանտային և 5 «Սև բազե» ուղղաթիռ

14:20 • 13.07.16

Լատվիական Լիելվարդեում գտնվող ավիաբազայում, զորավարժությունների մասնակցելու նպատակով, տեղակայվել է ամերիկացի դեսանտայինների ստորաբաժանումը: Այդ մասին Интерфакс-ին հայտնել են Լատվիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

 

Ավիաբազա է ժամանել 501-րդ օդադեսանտային գնդի 3-րդ գումարտակի կազմից 60 զինծառայող և Black Hawk հինգ ուղղաթիռ:

 

Ինչպես նշել են լատվիական ռազմական գերատեսչությունից, ամերիկացի դեսանտայինները կմարզվեն Լատվիայի զինված ուժերի հետ միասին և կմասնակցեն միջազգային զորավարժություններին: