Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Լևանը
Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գողի», ով հայտնի է Լևան անունով, և նրա համախոհներին, հայտնում է РИА Новости-ն`ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկին հղումով:
«Ձերբակալվածը, այսպես կոչված, «օրենքով գող» է, ով հայտնի է քրեական-հանցավոր միջավայրում որպես Լևան: Քրեական հեղինակության հետ միասին իրավապահները ձերբակալել են նաև խմբի 8 մասնակիցների»,- նշել է նա:
Ոստիկանությունում հայտնել են, որ կասկածյալները ձերբակալվել են բանկային անօրինական գործունեության գործի շրջանակում: Նախնական տվյալների համաձայն` նրանք սահմանից դուրս են բերել խոշոր գումար:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել մեկ այլ «օրենքով գող» Զախարիա Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) ձերբակալության մասին, ով համարվում է հանցավոր աշխարհի հեղինակություններից մեկը:










