Մինսկի օդանավակայանում միմյանց են բախվել երկու ինքնաթիռ (լուսանկար)

19:30 • 13.07.16

Մինսկ քաղաքի օդանավակայանում թռիչքուղու վրա երկու ինքնաթիռ է բախվել, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Sputnik Беларусь կայքի տարածած հաղորդագրությանը։

 

«Վթարի ժամանակ ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, և արդյունքում տուժածներ չկան։ Ներկա պահի դրությամբ կատարվում է հետաքննություն»,- նշել է ավիաընկերության ներկայացուցիչը։

 

Ավիաընկերության հայտարարության համաձայն՝ վնասված ինքնաթիռներից մեկը պատկանում է Белавиа ընկերությանը, իսկ երկրորդ ինքնաթիռի մակնիշը դեռևս հայտնի չէ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այսօր Բելառուսի մայրաքաղաքում ամպրոպ և ուժեղ անձրևներ են տեղացել, ինչի արդյունքում որոշ փողոցներ ջրհեղեղների տակ են մնացել, իսկ ուժեղ քամու պատճառով շինությունների տանիքներ և ծառեր են վնասվել։