Թուրքիայի 3 նախարարությունների պատվիրակությունները կժամանեն Մոսկվա

17:26 • 13.07.16

Թուրքիայի երեք նախարարությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունները հուլիսի 14-ին կժամանեն Մոսկվա՝ քննարկելու չարտերային չվերթների վերսկսումը և զբոսաշրջիկների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ քայլերը: Այդ մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում, հայտնում է РИА Новости-ն:

 

«ՆԳՆ, Մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև Տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչների պատվիրակությունը ռուսական կողմի հրավերով հուլիսի 14-ին կայցելի Մոսկվա՝ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը քննարկելու նպատակով: Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն մեր երկրների միջև չարտերային չվերթների վերսկսումը, զբոսաշրջիկների անվտանգության ապահովման քայլերը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության հարցերը»,- ասված է փաստաթղթում: