Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մերկելի և Օլանդի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը, Օլանդը չորեքշաբթի օրը Մերկելի և Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայում իրավիճակը:










