Իտալիայի հարավում երկու գնացքների բախումից զոհերի թիվը հասնում է 27-ի
Երեքշաբթի Իտալիայի հարավում երկու գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասնում է 27-ի՝ հաղորդում են տեղի լրատվամիջոցները, հղում անելով որոնողափրկարարական աշխատանքներն իրականացնող ղեկավարությանը: Ավելի վաղ հաղորդվում էր 25 զոհերի և 50 վիրավորների մասին:
Երկու ուղևորատար գնացքները բախվել են Իտալիայի հարավոըմ գտնվող Անդրիա քաղաքի մերձակայքում: Բախման հետևանքով երեք վագոններ ամբողջությամբ ավերվել են: Որոնողափրկարարական աշխատանքները դեպքի վայրում շարունակվում են արդեն 10 ժամ շարունակ:










