Վարշավայում հորդառատ անձրևների հետևանքով փակվել են մետրոյի որոշ կայարաններ, փողոցները հայտնվել են ջրի տակ

10:35 • 13.07.16

Վարշավայում գիշերը տեղացած հորդառատ անձրևների պատճառով փակվել է մետրոյի երկու կայարան, քաղաքի փողոցներում խցանումներ են առաջացել, գրում է РИА Новости-ն:

 

Երկու կայարան ջրի տակ է հայտնվել, այդ պատճառով փակվել է մետրոյի մուտքը, գնացքները նույնպես չեն կանգնում այդ կայարաններում:

 

Մեծ խցանումներ են առաջացել քաղաքի որոշ ճանապարհներին, փողոցները և ավտոկայանները մասամբ ջրի տակ են հայտնվել: