Նիսում զոհված հայ կինն ամուսնացել և Ֆրանսիա տեղափոխվել էր Հայաստանից

14:31 • 15.07.16

Ֆրանսիական Նիսում 84 զոհերի թվում ՀՀ քաղաքացին կին է, որը 2 տարի առաջ տեղափոխվել էր Նիս` Հայաստանից: Այս մասին Tert.am-ին հայտնեց Նիսի բնակիչ, տեղի դպրոցի ատենապետ Կիրկոր Աժդերհանյանը:


«Այդ տիկինը Հայաստանից էր եկել՝ 2 տարի առաջ: Կարծեմ հոս ամուսնացել էր, իմ վերջին ունեցած տվյալներով»,-ասաց նա։


Հիշեցնենք, որ Նիսում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի, և քիչ առաջ հաստատվեց նաև երկրորդ հայի զոհվելու փաստը:  


Կիրկոր Աժդերհանյանը պատմեց, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել հենց իրենց տան մոտ, ինքը այդ դեպքերից կես ժամ առաջ մոր տնից հեծանվով գնացել է իր տուն:


Նրա փոխանցմամբ՝  թաղամասերը փակված են. առաջին ժամերին մարդկանց հոգեբանական վիճակը ահավոր է եղել՝ հաշվի առնելով, որ քաղաքում մարդկանց և երեխաների դիակներ են: