Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի Տավուշի մարզային մասնաճյուղում տեղի ունեցավ սկսնակ գործարարների մշակած գործարար ծրագրերի ներկայացումը

23:57 • 21.07.16

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի Տավուշի մարզային մասնաճյուղում տեղի ունեցավ «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակներում սկսնակ գործարարների մշակած գործարար ծրագրերի ներկայացումը:  

Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի հունիսի 16-ին Իջևան քաղաքում` ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի «Արդյունավետ աշխատանք Հայաստանում երիտասարդների համար. երիտասարդ ձեռներեցներին աջակցություն» համատեղ ծրագրի շրջանակում: Սկսնակ գործարարները ծրագրի ընթացքում ստացել են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ, որի արդյունքում մշակել են անհատական գորածարար ծրագրեր: Ծրագրին մասնակցած 14 սկսնակներից 10-ը ներկայացրել էին գործարար ծրագրեր:

Գործարար գաղափարները ներառում էին թխվածքաբլիթների արտադրություն, ջերմոցային տնտեսություն, պահածոների արտադրություն, կարի արտադրություն, հյուրատնային գործունեություն, հարսանյաց սրահ: