Բաղդադի շիական թաղամասում տեղի ունեցած պայթյունից 20 մարդ է զոհվել

18:27 • 24.07.16

Բաղդադում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել, 35-ը վիրավորվել են:

Ինչպես հաղորդում է BBC-ն` պայթյունը իրականացվել է Իրաքի մայրաքաղաքի հյուսիսարևմտյան Կադիմյա շրջանի մուտքի ոստիկանական անցակետի մոտ, որտեղ մեծամասամբ շիա մահմեդականներ են բնակվում:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ ահաբեկչությունն իրականացրել է իր հետևորդներից մեկը:

Նշվում է, որ ողջ քաղաքով ուժեղացված վերահսկողություն և հերթապահություն է անցկացվում: