Բարաք Օբամայի եղբայրն իր աջակցությունն է հայտնել հանրապետական Դոնալդ Թրամփին

23:08 • 24.07.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եղբայրը` քենիացի Մալիկը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահական թեկնածուներից աջակցում է միլիարդատեր Դոնալդ Թրամփին:

«Ինձ դուր է գալիս Դոնալդ Թրամփը, քանի որ նա սրտից է խոսում: «Ամերիկան նորից մեծ դարձնել»` դա հիանալի կարգախոս է: Ես կցանկանայի հանդիպել նրա հետ»,-The New York Post-ի հաղորդմամբ` լրագրողներին ասել է Մալիկ Օբաման` գտնվելով իր հայրենի Կոգելո գյուղում:

Վերջինիս խոսքով` «ինքը խորապես հիասթափվել է» իր եղբոր վարչակազմի քաղաքականությունից, ինչի պատճառով էլ՝ երկար ժամանակ դեմոկրատ լինելով որոշել է աջակցել «Լինկոլնի կուսակցությանը»` հանրապետականներին:

Մալիկի խոսքով` համբերության բաժակի վերջին կաթիլը դարձավ այն, որ Հետախուզությունների դաշնային բյուրոն խորհուրդ է տվել պատասխանատվության չենթարկել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին` ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում գտնվելիս իր մասնավոր էլեկտրոնային փոստը գաղտնի տեղեկություն փոխանակելու համար օգտագործելու առիթով: