Զինված խումբը հրդեհված ոստիկանական մեքենան դուրս է բերել փողոց. Ոստիկանություն (տեսանյութ)

23:15 • 24.07.16

ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց: 

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ: