Կալինինգրադում մահացել է Երկրի յոթմիլիարդերորդ բնակչի մայրը

16:57 • 24.07.16

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում քաղցկեղից մահացել է երկրի յոթմիլիարդերորդ բնակչի մայր Ելենա Նիկոլաևան։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ելենայի ընկերները։

 

Նշվում է, որ Ելենայի որդին՝ Պետյա Նիկոլաևը, ծնվել է 2011 թվականի հոկտեմբերի 31-ին Կալինինգրադում, և ՄԱԿ-ը նրան ճանաչել է Երկիր մոլորակի յոթմիլիարդերորդ բնակիչ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Երկրի յոթմիլիարդերորդ բնակչի վկայականը ՄԱԿ-ի կողմից պետք է տրվեր 2011 թվականի հոկտեմբերի 31-ին ծնված առաջին երեխային։ Քանի որ գաղափարի իրագործումը գործնականորեն անհնարին էր, ակցիան սկսեց խորհրդանշական բնույթ կրել, և ՄԱԿ-ի փորձագետները որոշեցին այն շնորհել Կալինինգրադ քաղաքի բնակիչներից մեկին։