Հրապարակվել է չինական սաֆարի այգու այցելուի վրա վագրի հարձակման տեսանյութը

20:43 • 24.07.16

CCTV News-ի յութուբյան ալիքում հրապարակվել է Պեկինի Բադալին արվարձանի վայրի բնության սաֆարի պարկի այցելուներից մեկի վրա վագրի հարձակման տեսանյութը: Գիշատչի հարձակման հետևանքով մեկ կին է զոհվել, երկրորդը վնասվածքներ է ստացել:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` հաստատության կանոնների համաձայն՝ այցելուներին արգելվում է լքել տրանսպորտային միջոցը, որով երթևեկում են սաֆարիի տարածքում, սակայն մեքենայում գտնվող ազգականների միջև վիճաբանություն է ծագել, և նրանցից մեկի կինը զայրույթի պահին դուրս է եկել մեքենայից:

Միջադեպից անմիջապես հետո այգու աշխատակիցը դեպքի վայր է հասել և հեռացրել կենդանուն: