Թուրքիայի արևելքում ՔԱԿ-ի անդամների հարձակման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել

16:29 • 24.07.16

Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները հարձակվել են երկրի արևելքում գտնվող Թունջելի շրջանում ոստիկանական անցակետի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ ոստիկան, երկուսը վիարավորվել են: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի նահանգապետի գրասենյակին:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղի ժամանակով մոտ 23:23-ին: ՔԱԿ-ի մարտիկները հարձակման ժամանակ օգտագործել են հրազեն և նռնականետ:


Հաղորդվում է, որ երկու վիրավորները տեղափոխվել են հարևան շրջան բուժման համար, անց է կացվում հարձակումն իրականացնողների հայտնաբերման գործողություն: