Մյանմայում ԱՄՆ դեսպանության մոտ պայթյուն է որոտացել. ԶԼՄ-ներ

21:51 • 24.07.16

Պայթյուն է որոտացել Մյանմայի Յանգոն քաղաքում` ԱՄՆ դեսպանության մոտ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով  «Սինխուա» պարբերականը:

Աղբյուրը կատարվածի մանրամասներ չի հաղորդում: Նշվում է, որ միջադեպի գործով հետաքննություն է սկսվել:

Ականատեսները սոցցանցերում տեղեկացնում են, որ միջադեպը տեղի է ունեցել դիվանագիտական ներկայացուցչության համալիր շենքերի տարածքում: Չճշտված տեղեկության համաձայն` պայթյունը ոչ մեծ մասշտաբի է եղել: