Վահրամաբերդ լճում խեղդված երիտասարդը լողալ չի իմացել. գյուղապետ

13:15 • 24.07.16

Շիրակի մարզի Վահրամաբերդ արհեստական լճում ջրահեղձված 21-ամյա բնակիչ Արտակ Պ.-ն լողալ չի իմացել, թելը բռնած` մտել է ջուրը, բաց թողել թելի ծայրն ու ջրահեղձվել: Tert.am-ին հայտնեց Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը։

«Ես շատ մանրամասներ չգիտեմ, չեմ կարող հաստատ ասել, ինչքան գիտեմ`լողալ չգիտեր»,- ընդգծեց գյուղապետը։  Երիտասարդը լիճ էր գնացել եղբոր և ընկերների հետ:

Վահրամաբերդի գյուղապետի խոսքով` 4 տարի է` լճում ջրահեղձության դեպք չէր արձանագրվել, իսկ դրանից առաջ` 3 դեպք էր արձանագրվել:

Հիշեցնենք,որ Վահրամաբերդն արհեստական լիճ է, որի մակարդակը կտրուկ ավելացավ Արփաչայի վրա կառուցված ՀԷԿ-ի գործարկումից հետո:

Հիշեցնենք նաև , որ երեկ Շիրակի մարզի Վահրամաբերդի լճից ջրասուզակը դուրս էր բերել 21-ամյա երիտասարդի դի։