Անհետացած Վարդան Գերավետյանը ևս «Սասնա ծռերի» հետ է

15:29 • 24.07.16

Ֆեյսբուքյան նորաստեղծ «Սասնա ծռեր խմբավորում» էջում տեղադրված լուսանկարներից պարզ է դառնում, որ «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը ոչ թե անհետացել է, այլ  գտնվում է Ոստիկանության Էրեբունի պարեկապահակային ծառայության գնդի տարածքում:

Նա լուսանկարահանվել է ավտոմատներով զինված ջոկատի այլ անդամների հետ:


Հիշեցնենք, որ օրերս իրավապահները, առանց Գերավետյանի ներկայության, խուզարկությունն էին իրականացրել նրա տանը`կոտրելով դռան փականը:

 

Լուսանկարում ՝ ձախից երկրորդը։