Անսբախի ահաբեկչի մոտ իսլամիստական տեսանյութեր են հայտնաբերվել
Գերմանական Անսբախ քաղաքում ահաբեկչություն իրականացրած սիրիացի փախստականի հեռախոսների ու նոթբուքի մեջ իսլամիստական տեսանյութեր են հայտնաբերվել, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով Բավարիայի իշխանություններին։
Բավարիայի ներքին գործերի նախարարը նշել է, որ ահաբեկչի մարմնի հետ և նրա բնակարանում երկու հեռախոս, մի քանի հեռախոսի քարտ ու նոթբուք են հայտնաբերվել, որոնցում իսլամիստական տեսանյութեր են գրանցված եղել։
Հիշեցնենք, որ Գերմանիայի Անսբախ քաղաքում 27-ամյա ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի արդյունքում 15 մարդ վնասվածքներ է ստացել, իսկ ինքը մահացել է։










