Լոս Անջելեսի բնակիչներին վախեցրել է «տարօրինակ» արևը լուսանկարներ
Ամերիկյան Լոս Անջելեսի բնակիչները սոցկայքերում հրապարակել են անցած հանգստյան օրերին քաղաքի վրա կախված «տարօրինակ» արևի լուսանկարները`չբացառելով, որ սա կարող է լինել աշխարհի վերջի նախանշանը:
Ինչպես նշում է lenta.ru-ն, արևի արտասավոր տեսքն ու գույնը գրավել են բնակիչների ուշադրությունը` վախեցնելով նրանցից շատերին:
Սակայն աղբյուրը մանրամասնում է, որ երկնային հզոր լուսատուի «տարօրինակությունը» պայմանավորված է եղել Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով օդի բարձր շերտերում լցված ծխով:










