Քլինտոնը խոստացել է Սպիտակ տանը չօգտագործել իր անձնական էլեկտրոնային փոստը
ԱՄՆ-ում ընթացող նախագահական մրցապայքարի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինտոնը, ով վերջին մեկ տարում գործնական նպատակներով անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման համար հայտնվել է բուռն սկանդալի կիզակետում, խոստացել է Սպիտակ տանը հայտնվելու դեպքում հրաժարվել անձնական էլ.փոստի օգտագործումից:
Ինչպես նշում է lenta.ru-ն, քաղաքական գործիչն այս մասին ասել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես ձեզ մի բան կասեմ` դա ինձ համար մեծ դաս էր և Սպիտակ տանը նման բան տեղի չի ունենա»,-ասել է Քլինտոնը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Քլինտոնի անձնական էլ. փոստի շուրջ սկանդալը ծագել է 2015թ. մարտին: Պարզվել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար եղած տարիներին` 2009-2013թթ. ընթացքում, Քլինտոնը խախտել է սահմանված կարգն ու պետական կարևոր հարցերի շուրջ նամակագրությունը չի վարել է կրկնակի պաշտպանության տակ գտնվող էլեկտրոնային համակարգի միջոցով` փոխարենն օգտագործելով իր անձնական էլ. փոստը ու վտանգի տակ դնելով երկրի անվտանգությունը:










