35-ամյա վարորդը Toyota-ով մխրճվել է Նորագավիթի «գաի» հենակետ, կան վիրավորներ (լուսանկարներ). Shamshyan.com

10:50 • 25.07.16

 

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Ժամը 00:15-ի սահմաններում Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 12 շենքի բնակիչ, 35-ամյա Միհրան Ազիզյանն իր վարած Toyota մակնիշի 34 QT 837 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Երևան ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց , հարվածել բետոնե պատնեշին, այնուհետև մուտք գործել ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Նորագավիթի անշարժ պահակետի տարածք:

Որից հետո Toyota-ն բախվել է պահակետի տարածքում կայանված, 42-ամյա Էդուարդ Սաֆարյանին պատկանող Honda մակնիշի 34 ՍQ 390 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև բախվել պահակետի պարսպին, իսկ հետո՝ դարպասներին:

Վթարի հետևանքով Մ. Ազիզյանն ու նրա ուղևոր՝ Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 38-ամյա Գրիշա Նավասարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։