Հրթիռակոծվել է Դամասկոսի հայաշատ թաղամասը
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի տարբեր շրջաններ երեկ զինյալ ահաբեկիչների կողմից հրթիռակոծվել են։
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, հրթիռակոծվել է նաև Բաբ Թումա հայաշատ թաղամասը։
Համաձայն «ՍԱՆԱ» գործակալության տվյալների՝ զոհվել է 5 մարդ, կան տասնյակ վիրավորներ։
Զոհերի ու վիրավորների ազգային պատկանելության մասին տվյալներ չեն հաղորդվում։










