Նորվեգիան մտադիր է կառուցել աշխարհում առաջին երթևեկելի ստորջրյա թունելը (լուսանկարներ)

11:48 • 25.07.16

Նորվեգիայի բնական գանձերից մեկը երկարուձիգ ֆյորդերն են (հողի մեջ խորապես մխված ժայռոտ ափեր ունեցող, նեղ և ոլորուն ծովածոցեր), որոնք թեպետ շատ գեղեցիկ են, սակայն զգալի դժվարացնում են ճանապարհային ուղևորությունները:

 

Ինչպես նշում է techinsider.com-ը, ընդհանուր առմամբ, Նորվեգիայում կա 1.190 ֆյորդ, որոնց պատճառով մարդիկ չեն կարողանում  կարճ ճանապարհով երթևեկել ու ջրային արգելքները շրջանցելու համար ծախսում են մի քանի հավելյալ ժամ:

 

Խնդիրը լուծելու համար Նորվեգիայի իշխանությունները մտադիր են ստորջրյա երթևեկելի թունելներ կառուցել վերոհիշյալ ֆյորդերից մի քանիսում, որից ամեն մեկի շինարարության համար, ըստ նախնական հաշվարկների, կծախսվի 25 մլրդ դոլար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ առաջին ստորջրյա  երթևեկելի թունելը ծրագրվում է կառուցել 219 կմ երկարություն, 6 կմ լայնություն և 1.3 կմ խորություն  ունեցող Սոգնեֆյորդում:

 

Թունելն իր տեսակի մեջ կլինի առաջինն աշխարհում: