Հունգարիայի հետ սահմանին 300 փախստական հացադուլ է կազմակերպել
Մոտ երեք հարյուր փախստական, ովքեր ոտքով Բելգրադից գնացել են մինչև Սուբոտիցա քաղաք, Հունգարիայի հետ սահմանին հացադուլ են հայտարարել` այդ երկրի հետ սահմանը բացելու պահանջով: Այդ մասին հայտարարել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի վարչությունը, գրում է korrespondent.net-ը:
Նրա տվյալներով՝ խոսքը հիմնականում Աֆղանստանից և Պակիստանից փախստականների մասին է:
Հունգարիայի սահմանը փակ է մնում, քանի որ ավելի վաղ այդ երկիրը ցանկապատներ է կառուցել իր սահմանի մեծ մասի երկայնքով` փախստականների անօրինական մուտքը խոչընդոտելու համար: Սահմանի հսկողության մեջ բացի սահմանապահներից ներգրավված է բանակը և ոստիկանությունը:










