ՌԴ Իրկուտսկի շրջանում ուղղաթիռի անհաջող վայրէջքի հետևանքով երկու մարդ է տուժել

20:36 • 25.07.16

Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում SA-301 Gazelle ուղղաթիռի անհաջող վայրէջքի փաստով հետաքննություն է իրականացվում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով արևելա-սիբիրյան քննչական կոմիտեի տարածած հայտարարությանը։

«Նախնական տվյալներով ինքնաթիռում երկու մարդ էր գտնվում, որոնք տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել։ Միջադեպի արդյունքում վնասվել են նաև ուղղաթիռի որոշ տարրեր»,- ասվում է հայտարարության մեջ։