Կիևում հարբած տղամարդը կրակ է բացել սրճարանում. կա զոհ
Կիևի շրջանի սրճարաններից մեկում հարբած տղամարդը կրակ է բացել, ինչի արդյունքում մահացել է մեկ այցելու, իսկ մյուսը վիրավորվել է ուսի հատվածում։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղական ոստիկանության մամլո ծառայության տարածած հաղորդագրությանը։
«Սրճարանի երկու այցելուների միջև լեզվակռիվ է սկսվել, նրանցից մեկը զենք է հանել և կրակել մյուսի վրա։ Հրաձգության արդյունքում մահացել է Լվովի մարզի 28-ամյա բնակիչ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կասկածյալը ձերբակալված է։ Տղամարդը խոստովանել է, որ ինքը հրաձգությունը սկսել է ալկոհոլի ազդեցության տակ։
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել։










