Լոնդոնում մետրոյի կայարանում մարդկանց են տարհանել
Լոնդոնում Goldens Green մետրոյի կայարանում տարհանում է իրականացվում տագնապի ազդանշանի պատճառով: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ մետրոյի կայարանը փակվել է, ոստիկանությունն ուսումնասիրում է կայարանի կողքը կայանած ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Evening Standard-ը, ոստիկանությունը փակել է կայարանին հարող ճանապարհները:
Կայարանի մոտ թողած ավտոմեքենայի մասին հաղորդագրությունը ոստիկանությունը ստացել է տեղի ժամանակով 8:00-ին: Ոստիկանները փորձում են տեղեկություններ պարզել ավտոմեքենայի սեփականատիրոջ մասին:










