ԻՊ-ի գրոհայինները փորձել են փախչել` կանացի հանդերձանքի տակ քողարկվելով (տեսանյութ)
«Իսլամական պետություն» ահաբեչական խմբավորման մի շարք գրոհայիններ, հանգնելով կանացի հանդերձներ ու չադրա, փորձել են Մանբիջ քաղաքում փախչել «Սիրիական ժողովրդավար ուժեր» ընդդիմադիր խմբավորման անդամներից:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, ինչպես են ԻՊ 10 գրոհայիններ փորձում ձևանալ որպես շարքային սիրիացի կանայք` չադրայի տակ քողարկելով իրենց իրական ինքնությունը:
«Մենք նրանց հայտնաբերել ենք այն շենքից, որտեղ, ըստ եղած տվյալների, թաքնվում էին ԻՊ-ի գրոհայինները: Երբ հանեցինք նրանց չադրաները, պարզվեց` տղամարդիկ են»,- պատմել է ընդդիմադիր Աբու Համբալ ալ-Անսարին:
Աղբյուրը մանրամասնում է, որ իսլամիստների հետագա ճակատագրի մասին որևէ բան հայտնի չէ:










