Մեքսիկայում սպանվել է հանգստյան օրերի ընթացքում երկրորդ քաղաքապետը

12:39 • 25.07.16

Մեքսիկայի հարավում դարձյալ քաղաքապետ է սպանվել: Informador-ի տվյալներով՝ զինված գրոհայինները հարձակվել են Պունգարաբատո քաղաքի քաղաքապետ Ամբրոսիո Սոտո Դուարտեի վրա: Միջադեպը տեղի է ունեցել հարևան Միչոականում:

 

Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով վիրավորում է ստացել ոստիկանության երկու աշխատակից, ովքեր հսկում էին Սոտոյին: Ավելի վաղ քաղաքապետը սպառնալիքներ էր ստացել տեղի նարկոկարտելի անդամներից:

 

Շաբաթ վրդովված քաղաքացիների կողմից սպանվել էր Սան-Խուան-Չամուլա քաղաքի քաղաքապետը։ Այդ ժամանակ փոխհրաձգության հետևանքով սպանվել է հինգ մարդ: