ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները կմեկնեն Մինսկ

13:28 • 25.07.16

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի ներկայացուցիչները հուլիսի 25-ից 27-ը կմեկնեն Մինսկ՝ մասնակցելու Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչությունում կայանալիք երկկողմ հանդիպմանն ու ռազմատեղագրական հարցերով քննարկումներին:


Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։