Միլանում կասկածելի առարկայի պատճառով մետրոյի երկու գիծ է կանգնեցվել
22:21 • 25.07.16
Իտալական ոստիկանության աշխատակիցները հետազոտում են կասկածելի կապոցը, որը գտնվել է Միլան քաղաքի մետրոյում, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Corriere della Sera թերթի կայքին։
Անվտանգության նկատառումներից ելնելով` կանգնեցվել է մետրոյի երկու գծերի՝ М2 և М3-ի, աշխատանքը։ Նշվում է, որ ուղևորները հանգիստ են վերաբերվել իրավիճակին ու խուճապի մեջ չեն ընկել։
Placeholder










