Բելառուսցի ըմբիշը մարմնին ամրացված ճոպանով 20 մետր քաշել է աշխարհի ամենամեծ ուղղաթիռը

20:22 • 25.07.16

Բելառուսցի ըմբիշ Կիրիլ Շիմկոյին հաջողվել է իր մարմնին ամրացված ճոպանով 20 մետր քաշել աշխարհի ամենածանր ուղղաթիռը՝ «Մի-26»-ը, հաղորդում է РИА Новости-ն։

Նշվում է, որ տղամարդը համարն իրականացրել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկի օդանավակայաններից մեկում, որտեղ ավիացիոն մարզաձևերի փառատոն էր անցկացվում։

Աղբյուրը մանրամասնում է, որ Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող ուղղաթիռի քաշը կազմում է ավելի քան 28,2 տոննա։