Տեսախցիկն արձանագրել է զույգի սպանությունը Մոսկվայում (տեսանյութ)
Մոսկվայի հյուսիսում իրագործված երիտասարդի և աղջկա սպանությունը տեսագրվել է տեսախցիկների միջոցով, որը հրապարակվել է «360» հեռուստաալիքի կայքում։
РИА Новости-ն նշում է, որ սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 24-ի գիշերը՝ Մոսկվայի կայանատեղիներից մեկում։ Անհայտը երեք անգամ կրակել է 1989 թ. ծնված տղամարդու և 1993 թ. ծնված կնոջ վրա։
Աղբյուրը մանրամասնում է, որ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ապօրինի կերպով զենք պահելու» և «երկու և ավելի անձանց սպանության» հոդվածներով։










