Նյու Յորքի կենտրոնական հրապարակը շրջափակել են կասկածելի պայուսակ հայտնաբերելու պատճառով
Նյու Յորքի իրավապահ մարմինների աշխատակիցները կիրակի մոտ կես ժամով շրջափակել են քաղաքի ամենահայտնի հրպարակի մի մասը՝ Թայմս-սքուերը՝ իրավապահներին կասկածելի թվացած պայուսակ հայտնաբերելու պատճառով, հայտնում է ТАСС-ը:
Ինչպես հայտնել են ոստիկանական վարչության ներկայացուցիչները, ահազանգը կեղծ է եղել:
Հայտնաբերված պայուսակը ուսումնասիրել և անվնաս է որակել սակրավորների խումբը:
Իրավապահները եկել են եզրակացության, որ այն մոռացել է զբոսաշրջիկներից մեկը:










