Հռոմի պապը դատապարտել է Քաբուլում և Մյունխենում տեղի ունեցած ահաբեկչությունները
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է անցած մի քանի օրվա ընթացքում բավարական Մյունխենում և Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, որոնք խլել են տասնյակ մարդկային կյանքեր:
Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, դիմելով կիրակի օրը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին` կաթոլիկների հովվապետը կոչ է արել միանալ աշխարհում խաղաղության հաստատման համար ուղղված իր աղոթքներին:
«Դժվարությունները մթագնում են խաղաղության և ապահովության հեռանկարները, բայցևայնպես մեր աղոթքները չպետք է դադարեն. հակառակը` դրանք պետք է ավելի հաստատաուն դառնան »,-ասել պոնտիֆիկոսը:
Հիշեցնենք, որ ուրբաթ Մյունխենում 18-ամյա իրանցի երիտասարդը զանգվածային հրաձգություն է իրականացրել` խլելով 9 մարդու կյանք: Իսկ հաջորդ օրը Քաբուլում խաղաղ ցույցի ժամանակ մահապարտը գործի է դրել իրեն ամրացված պայթուցիկն ու սպանել առնվազն 80 հոգու:










