Նոր Զելանդիայի կառավարությունը նախատեսում է ոչնչացնել բոլոր առնետներին
Նոր Զելանդիայի կառավարությունը հայտնել է աննախադեպ ծրագրի մասին, որի շրջանակում մինչ 2050թ. նախատեսվում է ոչնչացնել կղզի-պետությունում եղած բոլոր առնետներին, ինչպես նաև կրծողների մի քանի այլ տեսակների:
Ինչպես նշում է The Guardian-ը, կառավարությունը վերացվելիք կենդանատեսակների ցանկում է ներառել այն կրծողներին, որոնք տարեկան 3.3 մլրդ դոլարի վնաս են պատճառում պետությանը:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջոն Քին նշել է, որ ցանկում ներառված բոլոր կրծողներ բացի երկրի տնտեսությանը միլիարդավոր դոլարների վնաս պատճառելուց, տարեկան սպանում են 25 մլն բնիկ նորզելանդական թռչնի, ինչի մասին պարբերաբար ահազանգում են բնապահպանները:










