ԱՄՆ-ն դիտորդական թռիչք կիրականացնի Ռուսաստանի երկնքում

09:47 • 25.07.16

ԱՄՆ-ն բաց երկնքի վերաբերյալ պայմանագրի շրջանակներում հուլիսի 25-ից 30-ը դիտորդական թռիչք կիրականացնեն Ռուսաստանի երկնքում։ Այդ մասին հայտնել է Միջուկային վտանգի նվազեցման ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Զաբելոն, հայտնում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ամերիկացի դիտորդները թռիչքը կիրականացնեն նախապես համաձայնեցված երթուղիով:

 

«Ռուս տեսուչների խումբը պատրաստվում է դիտորդական թռիչք իրականացնել ռուսական Ан-30Б ինքնաթիռով Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի տարածքով»,- հավելել է Զաբելոն: