Տասնյակ հազարավոր բրիտանացիներ ստիպված են եղել 15 ժամ մնալ 20 կմ երկարությամբ խցանման մեջ

16:13 • 25.07.16

Անցած հանգստյան օրերին Մեծ Բրիտանիայում 250.000 մարդ ստիպված է եղել 15 ժամ արգելափակված մնալ անանցանելի խցանման մեջ, որն ունեցել է 20 կմ երկարություն:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն,  դեպի Դուվրի նավահանգիստ ուղևորվողները ստիպված են եղել գիշերել մեքենաներում: Սակայն Քենթի ոստիկանության փոխանցմամբ, իրավիճակն արդեն շտկվել է:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ ահռելի խցանումը գոյացել է հանգստի մեկնող ուղևորների չափից ավելի մեծ քանակի պատճառով: Բացի այդ ոստիկանները, ելնելով անվտանգության կանոններից, մանրակրկիտ ստուգել են բոլոր ուղևորների փաստաթղթերը, ինչը պայմանավորված է վերջին շրջանում հաճախակի դարձած ահաբեկչական հարձակումներով: