Թուրքական իշխանությունները հեղաշրջման փորձի առնչությամբ 42 լրագրողի կալանքի օրդեր են տվել

12:02 • 25.07.16

Թուրքիայի դատախազությունը երկրում հեղաշրջման փորձի առնչությամբ 42 լրագրողի կալանքի օրդեր են տվել, հայտնում է NTV հեռուստաալիքը:

 

Իրականացվում է ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող լրագրողների հետախուզման և ձերբակալության գործողություն: Անկարան Գյուլենին մեղադրում է Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա էր դուրս եկել, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:



Ավելի քան 13 հզ մարդ է կալանավորվել Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացնելու գործի հետաքննության շրջանակում: Զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ: