Turkish Airlines-ի ավելի քան 100 աշխատակից հեռացվել է հեղաշրջման փորձի առնչությամբ

16:56 • 25.07.16

Turkish Airlines թուրքական ավիափոխադրողի ավելի քան հարյուր աշխատակից հեռացվել է աշխատանքից Թուրքիայում հեղաշրջման փորձի հետաքննության առնչությամբ: Այդ մասին հայտնել է Sabah թերթը՝ նշվելով, որ հեռացվածների թվում կան ավիաընկերության ղեկավարության ներկայացուցիչներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա էր դուրս եկել, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:


Ավելի քան 13 հզ մարդ է կալանավորվել Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացնելու գործի հետաքննության շրջանակում: Զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ: