Ամերիկյան Verizon հեռահաղորդակցական ընկերությունը գնում է Yahoo-ն

14:07 • 25.07.16

Ամերիկյան Verizon Communications Inc. հեռահաղորդակցական ընկերությունը պայմանավորվել է 4,8 միլիարդ դոլարով Yahoo!-ի գնման վերաբերյալ գործարքի շուրջ, հայտնում է Bloomberg գործակալությունը:

 

Պաշտոնապես գնման մասին Verizon-ը կհայտարարի հուլիսի 25-ին` շուկայի բացումից առաջ: Yahoo!-ի անշարժ գույքի օբյեկտների և ինտելեկտուալ սեփականության ակտիվների վաճառքը, ինչպես սպասվում է, տեղի կունենա առանձին, հայտնել է գործակալությունը:

 

Verizon-ի ներկայացուցիչը հրաժարավել է գործակալությանը մեկնաբանություններ տրամադրել:

 

Նշվում է, որ հունիսի սկզբին Verizon-ում հայտարարում էին, որ պատրաստ են գնել Yahoo!-ի հիմնական բիզնեսը 3 միլիարդ դոլարով: