Ավստրալիան հետաքննություն է սկսել դեռահաս աբորիգենների նկատմամբ խոշտանգումների փաստերի առնչությամբ
Ավստրալիայի իշխանությունները հարահանգել են հետաքննություն անցկացնել՝ անչափահաս իրավախախտների կալանքի կենտրոնի մասին վավերագրական ֆիլմի եթեր դուրս գալուց հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Լրագրողները նկարել են, թե ինչպես են հսկիչներն արցունքաբեր գազ օգտագործում դեռահասների վրա, նրանցից մեկին մերկացնում են, մյուսին բռնում վզից և նետում սենյակը: Մեկ այլ դեռահասի մոտ երկու ժամ կապում են աթոռին:
Այնուամենայնիվ, իրավապահները հայտարարել են, որ պաշտոնյաները երկար տարիներ անտեսել են ուղղիչ հաստատություններում բռնության մասին վկայությունները:










