Հրաձգություն Բեռլինի համալսարանական հիվանդանոցում. կա մեկ զոհ

16:15 • 26.07.16

Այսօր անհայտ անձը հրաձգություն է իրականացրել Բեռլինի համալսարանական հիվանդանոցում, ինչի արդյունքում մեկ բժիշկ է մահացել։

 

Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակվողն ինքնասպան է եղել՝ ինքն իր վրա կրակ բացելով։

 

Նշվում է, որ ոստիկանությունն անմիջապես ժամանել է դեպքի վայր, կատարվում է միջադեպի հետաքննություն։